Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիլաեսը պաշտոնապես հայտարարեց, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Էնրիկեն:
Նրա հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, ինչն իր մեջ ներառում է Եվրո-2020-ի ընտրական եւ եզրափակիչ փուլերը, ինչպես նաեւ Ազգերի լիգայի խաղերը:
Էնրիկեի նախորդ թիմը «Բարսելոնան» էր, որը նա լքեց 2016/17 մրցաշրջանից հետո: Էնրիկեն նաեւ աշխատել է «Բարսելոնա 2»-ում, «Ռոմայում» եւ «Սելտայում»:
«Բարսելոնայի» հետ Էնրիկեն նվաճել է 9 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան: 2015 թվականին ՖԻՖԱ-ն նրան ճանաչել էր աշխարհի լավագույն մարզիչ:



