211652_close_icon
views-count11131 դիտում article-date 22:30 19-11-2019

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական մոտեցմամբ կներկայացնի Մայքլ Ջեքսոնի հայտնի հիթերը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կկատարի փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված գործերը` նոր գործիքավորմամբ: «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You Are Not Alone»‚ «Black Or White»‚ «They Don't Care About Us»‚ «Remember The Time»‚ «Who Is It?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։ Երեկոյին փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։ Մեգանախագիծն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Factory Production-ի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համատեղ ջանքերով:

Նմանատիպ նյութեր