211652_close_icon
views-count76376 դիտում article-date 14:38 19-11-2019

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. 51–ամյա հովիվը ընկել է բեռնատար գնացքի տակ. նա ժամեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ երեկ՝ նոյոմբերի 18-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած երկաթուղային վթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանզ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մի քաղաքացի կա ընկած: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 59-ամյա, Ա. Մ.-ն, վարելով թիվ 3402 համարի բեռնատար գնացքը, Երևան-Գյումրի երկաթգծի թիվ 2796 պիկետի 7-րդ հատվածում վրաերթի է ենթարկել Արտենի գյուղի բնակիչ, 51-ամյա Հ. Ա.-ին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:00-ի սահմաններում մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը չէր աշխատում, գյուղում հովիվ էր, իսկ մեքենավար Ա. Մ.-ն աշխատում է Հարավ-կովկասյան երկաթուղու Գյումրու լոկոմոտիվ դեպոյում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր