211652_close_icon
views-count192277 դիտում article-date 23:49 18-11-2019

Ողբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատար Volvo-ի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Սամվել Սիմոնյանը իր վարած Volvo մակնիշի 88 PM 887 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 519 Լ 01 կցորդով վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լիդա Աբրահամյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բեգլարյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից ժամանել են բաժնի պետ Կ. Հակոբյանը և բաժանմունքի պետ Աբովյանը։ Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Լ. Աբրահամյանն աշխատում էր «Բեստ Կլինիկ» ՍՊԸ-ում՝ որպես հավաքարար, իսկ վարորդ Ս. Սիմոնյանն աշխատում է «Դան-Տրանս» ՍՊԸ-ում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր