38505 դիտում
21:30 18-11-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Hyundai-ը և 2 Opel-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Ազատության պողոտայի թիվ 12/1 շենքի մոտ բախվել են 52-ամյա Լևոն Տոնիկյանի վարած Opel Astra մակնիշի 34 QՏ 508 համարանիշի, 25-ամյա Մարատ Ալեքսանյանի վարած Opel Omega մակնիշի 01 DQ 110 համարանիշի և 24-ամյա Կարեն Աղեկյանի վարած Hyundai Elantra մակնիշի 01 DQ 110 համարանիշի և 24-ամյա Պողոս Աբաջյանի վարած Mercedes մակնիշի 33 ՏV 138 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկակարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների մասին ստացված տեղեկությունը։
Նշված հատվածում երևեկությունը գրեթե կաթվածահար էր եղել, սակայն, երբ ժամանեցին Երևանի ՃՈ ծառայողները՝ Ա. Սարգսյանի գլխավորությամբ, երթևեկությունը կարգավորվեց։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+