1846 դիտում
23:59 18-11-2019
Նոյեմբերի 11-ից 17-ը հայտնաբերվել է ոչ սթափ 66 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 11-ից 17-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 180 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 94 մեքենա։ 51-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 81 մեքենա։ 46-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 91, թաղանթապատված դիմապակիով` 139 տրանսպաորտային միջոց։ 47 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
1578 դիտում
19:56 04-11-2019
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը հայտնաբերվել է ոչ սթափ 70 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1448 դիտում
23:59 25-11-2019
Նոյեմբերի 18-ից 24-ը հայտնաբերվել է ոչ սթափ 89 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
337 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
292 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
283 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր