1457 դիտում
23:59 25-11-2019
Նոյեմբերի 18-ից 24-ը հայտնաբերվել է ոչ սթափ 89 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 18-ից 24-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 մեքենա, որոնցից 25-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 87 մեքենա։ 45-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 93 մեքենա։ 64-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։
Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 8, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 94, թաղանթապատված դիմապակիով` 89 տրանսպաորտային միջոց։ 42 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
1578 դիտում
19:56 04-11-2019
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը հայտնաբերվել է ոչ սթափ 70 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1846 դիտում
23:59 18-11-2019
Նոյեմբերի 11-ից 17-ը հայտնաբերվել է ոչ սթափ 66 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
21:15 03-05-2024
Դեսպան Քվինը ողջունել է հայ լրագրողներին և մեդիադաշտի ներկայացուցիչներին
679 դիտում
20:52 03-05-2024
Կիրանց տանող ճանապարհը բացվել է
523 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը