2390 դիտում
23:03 18-11-2019
Իրանի զինված ուժերը խոստացել են միջամտել երկրի անվտանգությանն ու կայունությանը սպառնալիքի դեպքում
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը խոստացել է վճռական միջոցներ ձեռնարկել և միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում: Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
«Անվտանգության ամեն տեսակ սպառնալիքների և կայունության խախտմանն ուղղված գործողությունների շարունակվելու դեպքում վճռական պատասխան կտրվի»,-ԻՀՊԶ-ի հայտարարությունը մեջբերել է ISNA գործակալությունը:
Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչև 30 հազար ռիալ (մոտ 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: 50 տոկոսով (մինչև 15 հազար ռիալ) ավելացել է բենզինի արտոնյալ արժեքը՝ 1 մարդու համար նախատեսված քվոտայի շրջանակում:
Նմանատիպ նյութեր
1620 դիտում
14:53 11-09-2020
Զախարովա. Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին
5601 դիտում
17:16 26-04-2018
Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան