5856 դիտում
17:16 26-04-2018
Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան
Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Կարևոր է, որ արտաքին գերատեսչությունն այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով: Հիմա բոլոր պետական կառույցները պետք է աշխատեն նույն ռիթմով, որը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին՝ իշխանափոխության պարագայում կշարունակի՞ աշխատել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր անձնական պլանների մասին ընդհանրապես չի խոսում:
«Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ օրինականության, սահմանադրության սահմաններում և դրա բոլոր նախանշանները կան»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1199 դիտում
17:01 25-02-2014
Ռուսաստանը մտադիր չէ միջամտել Ուկրաինայի գործերին․ Լավրով
2043 դիտում
14:53 11-09-2020
Զախարովա. Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին
Այս բաժնից
892 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին