211652_close_icon
views-count13177 դիտում article-date 17:56 18-11-2019

Ինչ հանգստի մեծ սիրահար «սուպեր» քաղաքապետը, ինչ նրա փաշայական հաճույքասեր առաջին տեղակալը. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2550670018379707]էջում [/url]գրում է. ««Սուպեր» Հայկոյից բացի փաշայական հաճույքների սիրահար է նաև իր առաջին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը։ Նա երևի, ինչպես և քայլելով պաշտոնյա դարձած շատերը, փոքր ժամանակ ևս հեծանիվ չի ունեցել։ Ժամանակին բանկերից մեկի մի սենյակում մշտապես նստած Հրաչյան հիմա, երբ ունի հնարավորություն աշխարհը տեսնելու երևանցիներիս հաշվին՝ չի կորցնում այն։ Վերջին կարճ ժամանակում, ինչպես երևում է «սուպեր» քաղաքապետի որոշումներից, նա հասցրել է լավ ման գալ, բավականին ընդարձակ աշխարհագրությամբ՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Աթենք, Մանիլա, ասում են շարքը շարունակական է։ Պատկերացնու՞մ եք՝ մարդը մի ամսվանից մի փոքր ավել կտրվածքում 15 օրը բացակայել է երկրից։ Հիմա հարց՝ միլիոնավոր դրամներ մեր հաշվին ծախսելով ի՞նչ օգուտ է բերել Հրաչյան Երևանին, Հայկոն գոնե մի երկու նկար սիմվոլիկ նկարվել էր, բա 1-ին տեղակալը գոնե մի նկար էլ չլուսաբաներ՝ ասելով, թե ինչ են տալու իր այցերը Երևանցիներին։ Ձեզ 80% քվե են տվել, որ աշխատեք ու ձեր խոստումները կատարեք է, ոչ թե զբոսաշրջիկի դեր ստանձնելով աշխարհը բացահայտեք երևանցիներիս հաշվին։ Դուք ձեր թիմով եք տապալել Երևանի կառավարումը՝ ինչ հանգստի մեծ սիրահար «սուպեր» քաղաքապետը, ինչ նրա փաշայական հաճույքասեր առաջին տեղակալը, իսկ ցավալին այն է, որ այս ամենը Երևանի ու երևանցիների հաշվին է արվում»։

Նմանատիպ նյութեր