211652_close_icon
views-count16917 դիտում article-date 21:58 25-11-2019

«Սուպեր» քաղաքապետը արդեն մի տարի՝ ինչքան, որ քաղաքապետ է, գործի է գնում առավոտյան 11-12-ի կողմերը. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2566494350130607]էջում [/url]գրում է. «Սուպեր քաղաքապետի խնչասեր մամլո խոսնակը ասում է,որ Երևանում 3500 փոխարինման վերելակ կա շուրջ 4500-ից, այս տարի, եթե հասցնեն փոխելու են 20-ը, չենք խորանում ո՞ր 20-ը, ի՞նչ սկբունքով են ընտրել ու ինչու՞ 20, ասենք կարելի էր Ամանորյա 700 հազար դոլար ծախս նախատեսելու փոխարեն, մի փոքր քիչ նախատեսեյին ու տնտեսված գումարով ավել վերելակ փոխեյին, կամ ասենք սեփականատեր դարձած օլիգարխներից կամազ նվեր ստանալու փոխարեն հորդորեյին կամ խնդրեյին մի քանի հատ էլ վերելակ նվիրեյին Երևանին։ Կարողա՞ թվերի հետևից են ընկել Սուպեր քաղաքապետենք՝ 2020 թվականին ընդառաջ 20 վերելակ: Զգում եք չէ՞, լուրջ պրեսինգից ու համարյա սուտասան տիտղոսը վաստակելուց պաշտոնապես արժանանալուց հետո ասեցին, որ 20 վերելակ փոխվելու է։ «Սուպեր» քաղաքապետը արդեն մի տարի՝ ինչքան, որ քաղաքապետ է, գործի է գնում առավոտյան 11-12-ի կողմերը հիմնականում՝ կարող եք հարցնել քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակցի, իհարկե լավ օրեր էլ են լինում 10 անց է գալիս, բայց դրանք հաշված օրեր են։ Հիմա կարողա՞ , որ պրեսինգը շատանա համ ժամանակին գործի գնա, համ էլ ասենք 20-ից ավել վերելակ փոխի, թե չէ էս տեմպերով Երևանը պիտի 175 տարի «կարգին» քաղաքապետ ունենա, որ բոլոր վերելակները փոխվեն, հետո Երևանում հո 3500 վերելակ չի՝ շուրջ 4500 վերելակա, դե 100-200 տարի հետո էլ հաստատ ավելի շատա լինելու։ Իսկ ավելի լավ չի դուք գնաք ձեր գործերով զբաղվեք, էտքան չսպասացնեք երևանցիներին, թող գան քաղաքային տնտեսության կառավարումից հասկացող, օբյեկտիվ խոստումներ տվող ու Երևանը սիրող և առավոտյան շուտ աշխատանքի գնացող ղեկավարներ»։

Նմանատիպ նյութեր