Օդերևութաբանները նոր, ավերիչ ջրհեղեղ են կանխատեսել Վենետիկում
Օդերևութաբանները նոր, ոչ լավ կանխատեսում են արել Վենետիկի համար։ Նրանք նոր ջրհեղեղ են կանխատեսում, հաղորդում է CNN-ը։
Ըստ կանխատեսումների՝ հանգստյան օրերին ջրի մակարդակը բարձրանալու է 1.2 մետրից ավելի։
ՅՈՒՆԵՍԿՈ-ի հանձնաժողովն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որում զոգւշացրել է, որ սպասվող հզոր ջրհեղեղից կարող են մեծապես վնասվել համաշխարհային ժառանգության պատմական-մշակութային արժեք ներկայացնող հուշարձանները։
«Հեղեղումները չեն խնայելու պատմական ոչ մի կառույց»,-ասված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հաղորդագրույան մեջ։
Հիշեցնենք, որ Վենետիկում արտակարգ իրավիճակ է հայտարարվել ջրի մակարդակի՝ 1,8 մետր բարձրանալու հետևանքով։ Վերջին 1200 տրվա մեջ 6-րդ անգամ Սան-Մարկոյի հրապարակը ավելի քան 1 մետր ընկղմվել էր ջրի մեջ։