Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ մայրաքաղաքում ու նրա մերձակայքում առաջիկա օրերին նոր ուժեղ քամիներ են սպասվում՝ վայրկյանում մինչև 20 մետր արագությամբ։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Մոսկվայում ու նրան հարակից շրջաններում հզոր փոթորիկը մեծ ավերածություններ էր գործել։
Փոթորկի հետևանքով զոհվել էր 15 մարդ։ Տապալվել էին տասնյակ ծառեր, պոկվել շենքերի տանիքներ, սյուներ, ջարդվել էր ավելի քան 1500 ավտոմեքենա։