Օդերևութաբանները ամպի նոր 12 տեսակներ են բացահայտել
Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ամպի նոր 12 տեսակների հայտնաբերման մասին, հաղորդում է BBC-ն։
Դրանք տեղ են գտել կազմակերպության հրապարակած վերջին ատլասում, որը համարվում է ամպերի դասակարգման վերաբերյալ ամենահեղինակավոր ատլասը աշխարհում։
Բացահայտումների մեջ են ալիքավոր, ծովին ալիքներն նմանվող ամպերը։ Առաջին անգամ դրանք լուսանկարել են 2006 թվականին, ԱՄՆ-ի Այովա նահանգում։
Նորերի մեջ են, այսպես կոչված, ճոճվող ամպերը, որոնք նման են հորիզոնի երկայնքով ձգվող խողովակի։
Բացի ամպերից, ատլասում տեղ են գտել ծիածանի, ձնահոսքի ու կարկտի հազվագյուտ տեսակների մասին տվյալներ։