3151 դիտում
14:45 17-11-2019
Վրաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը մեծամասշտաբ բողոքի ակցիա կիրականացնեն այսօր
Վրաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ցույց կանցկացնեն իշխանությունների դեմ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը չէր ընդունել սահմանադրության մեջ փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում էր անցում՝ համամասնական ընտրական համակարգի։
Կառավարության դեմ են դուրս եկել երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը, տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ և նրանց կողմնակիցները։ Նրանք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և անցումային կառավարության նշանակում։
Հավաքի սկիզբնակետը կլինի Ռուսթավելի պողոտան և խորհրդարանի շենքի տարածքը։ Բողոքի ակցիային միանալու են մշակույթի և այլ ոլորտների անվանի ներկայացուցիչներ։ Արդեն իսկ Թբիլիսի կենտրոնական հատվածերում տեղակայվել են ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
2513 դիտում
15:17 22-11-2019
Իրանի ռազմաօդային ուժերը մեծամասշտաբ զորավարժություններ են սկսել
Այս բաժնից
439 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր