Լուկաշենկոն հրաժարվել է փոփոխել երկրի Սահմանադրությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում փոփոխության ենթարկել երկրի Սահմանադրությունը մինչև 2020 թվականի նախագահական ընտրությունները։
Այդ մասին հայտնում է Ria Novsti-ն։
Լուկաշենկոն նշել է, որ մինչ ընտրությունների անցկացումը Սահմանադրությունը փոփոխելը հիմարություն կլինի։ Միևնույն ժամանակ հիշեցրել է, որ կպահի խոստումը և առնվազն կաշխատի այդ ուղղությամբ։
Նրա խոսքով՝ շտապողականությունը նշված հարցում անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։