Լեհաստանի ընդդիմադիր թեկնածուն ցանկանում է փոփոխել երկրի սահմանադրությունը՝ ազգային հանրաքվեներ անցկացնելու նպատակով
Լեհաստանի նախագահի թեկնածու Անջեյ Դուդան հայտարարել է, որ ցանկանում է փոփոխել երկրի սահմանադրությունը՝ ազգային հանրաքվեներ անցկացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Դուդան մասնավորապես հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է համաքաղաքացիական հանրաքվե՝ կամքի դրսևորման, կուսակցությունների ֆինանսավորման և հարկային օրենսդրության վերաբերյալ: Ըստ թեկնածուի` նոր սահմանադրությամբ մարդիկ իրավունք կունենան որոշելու, զգալու, թե ինչպես են իրենք ապրում իրենց երկրում: