211652_close_icon
views-count4191 դիտում article-date 12:09 17-11-2019

ԱՄՆ-ում տղամարդը սպանել է 3 անչափահաս երեխաներին և նրանց մորը, ապա ինքնասպան եղել. 1 երեխա վիրավոր է

ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել է Fox News հեռուստաալիքը, վաղ առավոտյան 911 ծառայությունը ահազանգ է ստացել, որ քաղաքի տներից մեկում վիճաբանության ձայներ են լսվել, իսկ հետո՝ կրակոցներ։ Նշված վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները մտել են տուն, որտեղ էլ հայտնաբերել են 29-ամյա կնոջ ու 31-ամյա տղամարդու, ինչպես նաև 3-ամյա երեխայի դիերը։ 5-ամյա և 9-ամյա երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։ Եվս մեկ երեխայի՝ 11-ամյա մի տղայի, վիրահատել են, նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տանը բնակվում էր կինը՝ իր 4 անչափահաս երեխաների հետ։ Թե ինչ կապ է ունեցել տղամարդը կնոջ ու երեխաների հետ, հայտնի չէ։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, հենց տղամարդն էլ սպանել է բոլորին և ինքնասպան եղել։

Նմանատիպ նյութեր