ԱՄՆ֊ում տղամարդը սպանել է հարազատներին և ինքնասպան եղել
ԱՄՆ֊ի Չիկագո քաղաքի հյուսիսային թաղամասում տղամարդը որսորդական հրացանով 3 մարդու է սպանել, այդ թվում 5֊ամյա երեխայի։ Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, փոխանցում է ITAR-TASS-ը։
Հրազենի վնասվածքներով 3 անձանց մարմինները հայտնաբերվել են հրշեջների կողմից հրդեհվող տանը։ Ավելի ուշ նրանք հայտնաբերել են նաև տղամարդու դին։
Հրդեհի հետևանքով կառույցի տանիքը փլուզվել է։ ՄԻջադեպի կապակցությամբ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում։
Ըստ ոստիկանության նախնական տվյալների, մահացածներն ազգակիցներ են եղել։