211652_close_icon
views-count53820 դիտում article-date 10:15 17-11-2019

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդի կողմից Nissan-ով վրաերթի ենթարկված 67-ամյա քաղաքացին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 16-ին, հիվադանոցում Պտղունք գյուղի բնակիչ՝ 67-ամյա Յուրիկ Մանուկյանի մահվան փաստով։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Սարգսյանի կողմից վարած Nissan March մակնիշի 18 GV 018 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր