Եվրո-2020. Խաշմանյանի նորամուտը չստացվեց
Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հունաստանին՝ 0:1:
Միակ գոլը գրանցվեց 34-րդ րոպեին. աչքի է ընկել Դիմիտրիոս Լիմնիոսը:
Հիշեցնենք, որ սա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն էր նորանշանակ մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ:
Մեր հավաքականը կրեց 5-րդ պարտությունը և 10 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: Հունաստանի ընտրանին 11 միավորով3-րդ տեղում է:
Այս խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը սեփականը հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Լիհտենշտեյնին և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: