Պաշտպանների համար Հայաստանի դեմ հանդիպումը հեշտ չստացվեց. Կարվալյու
Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կարվալյուն Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ իր թիմի պաշտպանների համար բարդ հանդիպում է ստացվել:
«Գիտեինք, որ բարդ հանդիպում է սպասվում: Լավ է, որ հաղթեցինք: Պաշտպանների համար այս հանդիպումը հեշտ չստացվեց: Ես և Պեպեն զգուշացվեցինք դեղքին քարտով, ինչի արդյունքում սկսեցինք ավելի մեծ ուշադրությամբ գործել խաղադաշտում:»,- Կարվալյուի խոսքերը մեջբերում է պորտուգալական A Bola պարբերականը: