4936 դիտում
18:09 21-11-2019
Վարազդատ Հարոյան. Չեմ պատկերացնում` ինչպես աշխատել նման Խաշմանյանի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը [url=https://sport24.ru/news/football/2019-11-21-italiya--armeniya--91-otbor-yevro-2020-intervyu-zashchitnika-urala-i-sbornoy-armenii-varazdata-aroyana--o-slovakh-trenera-abraama-khashmanyana-mkhitaryane-grigoryane]Sport24[/url]-ին տված հարցազրույցում անդրադարձել է Իտալիայի հավաքականից կրած 1-9 հաշվով պարտությանը, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հայտարարությանը, հայտնում է Armsport.am-ը:
«Իտալացիների հետ խաղը մեզ համար սարսափելի դասավորվեց, շատ, շատ վատ խաղացինք: 5 պաշտպանով երկրորդ խաղն էինք անցկացնում, և մեկնարկն արդեն իսկ սարսափելի էր` մեկ րոպեում 2 գոլ բաց թողեցինք ու այդպես էլ ուշքի չեկանք: Երբ խաղի ժամանակ նայում էի ցուցատախտակին, չէի հավատում աչքերիս, իսկ խաղից հետո մեզնից ոչ մեկն առհասարակ չէր հասկանում, թե ինչ տեղի ունեցավ: Ես մինչև հիմա շոկի մեջ եմ, արդեն 4-րդ օրն է` չեմ կարողանում տեղս գտնել:
Հիմա ամբողջ աշխարհը, հավանաբար, խոսում է այդ պարտության մասին: Մենք չպետք է պարտվեինք այդպիսի հաշվով: 1-9-ը անթույլատրելի է Հայաստանի հավաքականի համար` մրցունակ թիմ, որի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս:
Պատկերացրեք իմ զգացողությունները. նման մղձավանջից հետո, երբ դու դեռ չես հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, Աբրահամ Խաշմանյանն ասուլիս է տալիս ու հայտարարում, որ դա ոչ թե Հայաստանի ազգային հավաքականն էր, այլ` սովորական մի հավաքական: Նման խոսքերից հետո զայրույթն ավելի մեծ է: Հավաքականի գլխավոր մարզիչն իրավունք չունի նման բաներ ասելու իր ֆուտբոլիստների հասցեին:
Այս հավաքականում բացի ինձնից խաղում են նաև իմ ընկերները` ամենաուժեղ ֆուտբոլիստները: Երբ քեզ նշանակում են հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ դու գալիս ու նման բաներ ես ասում այդպիսի խաղից հետո, դա անընդունելի է:
Նշանակություն չունի`ինչ հաշվով է ավարտվել խաղը, թեկուզ 1:9, թեկուզ 0:15`դու իրավունք չունես այդ կերպ արտահայտվելու: Չեմ պատկերացնում է` ինչպես է հնարավոր աշխատել նման մարզչի հետ: Ընդ որում, խաղից հետո Խաշմանյանը մեզ հետ առհասարակ չի շփվել, ոչ մի բառ չի ասել», ասել է Հարոյանը:
Նմանատիպ նյութեր
1829 դիտում
15:08 08-05-2014
«Փյունիկ»-ը հաղթելու ավելի մեծ ցանկություն դրսևորեց. Վարազդատ Հարոյան
6938 դիտում
16:19 07-08-2017
Վարազդատ Հարոյան. Գոլս նվիրում եմ մայրիկիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում