211652_close_icon
views-count5380 դիտում article-date 22:32 15-11-2019

Հենրիխ Մխիթարյան․ «Ռոմայում» ավելի շատ են ինձ հավատում

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ խոսել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու մասին, հայտնում է [url=https://armsport.am/2019/11/15/%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%e2%80%a4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%be%d5%a5%d6%81%d5%ab-%d5%bc%d5%b8%d5%b4%d5%a1-%d6%84%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%80/]Armsport.am[/url]-ը: «Էմերին ավելի մեծ ժամանակ էր հատկացնում տակտիկային (քան Վենգերը)։ Իմ դերը փոխվեց թիմում։ Ես ստիպված էի խաղալ վինգերի դերում ու կառուցել խաղը հենակետայինի հետ։ Այդ էր պատճառը, որ ես քիչ էի գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում։ Էմերին ինձ վստահեցրեց,որ կարևոր ֆուտբոլիստ եմ «Արսենալի» համար, սակայն տեղափոխվեցի «Ռոման», քանի որ այստեղ ավելի շատ են ինձ հավատում»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Fourfourtwo-ն։ 30-ամյա Մխիթարյանը 2019 թվականի ամռանն է տեղափոխվել «Ռոմա»։

Նմանատիպ նյութեր