211652_close_icon
views-count20715 դիտում article-date 09:54 12-09-2015

44-ամյա վարորդը Արագածոտնի մարզում BMW X5-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի բնակիչ, 44-ամյա Մամիկոն Չատիկանը, վարելով BMW X 5 մակնիշի 04 ԼՍ 144 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը և տեղում հետազոտել են վարորդին, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վաչե Մալաքյանն ու Մհեր Հովհաննիսյանը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Րաֆֆի Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի առջևով շուն է անցել և վարորդը փախցնելով մեքենան շնից, բախվել է քարերին, իսկ վարորդն էլ ասում էր, որ ինքը մասնագիտությամբ արհեստավոր է: Ավտոմեքենան իր ընկերոջինն է, վերանորոգել էր և այն տանում էր՝ հանձներ ընկերոջը, սակայն շան պատճառով վթարի է ենթարկվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր