211652_close_icon
views-count1390 դիտում article-date 21:56 14-11-2023

«Բացեցի մեղադրական եզրակացությունս, տեսա, որ իմ անվան փոխարեն այլ մարդու անուն-ազգանուն է գրված»․ Արթուր Համբարձումյան․ aravot.am

Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Համբարձումյանը, որին մեղադրանք է առաջադրվել նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակային վիրավորելու համար, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ իրեն հանձնել են այնպիսի մեղադրական եզրակացություն, որտեղ իր անվան փոխարեն որոշ տեղերում ուրիշ մեղադրյալի անուն-ազգանուն է գրված (տես փաստաթղթում)։



Ըստ Արթուր Համբարձումյանի, ակնհայտ է, որ «քոփի-փասթ են արել» ուրիշի մեղադրական եզրակացությունը ու ու տեղադրել իրեն վերագրվող մեղադրանքի մեջ։

Հիշեցնենք՝ ըստ Արթուր Համբարձումյանի, իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել էր ռեժիսոր Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը, երբ լրատվամիջոցներից մեկով Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորին քննադատել էր՝ մեղավոր համարելով ռեժիսորին մահվան հասցնելու մեջ։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր