211652_close_icon
views-count100146 դիտում article-date 21:00 14-11-2019

Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes-ով հայտնվել է Դեբեդ գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 20 UU 284 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել մայթեզրին և հայտնվել Դեբեդ գետում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ս-ն և նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Հ. Դ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել են։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդն ու ուղևորն ինքնուրույն դուրս են եկել գետում հայտնված ավտոմեքենայից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր