211652_close_icon
views-count21746 դիտում article-date 08:21 06-10-2015

Լոռու մարզում 22-ամյա վարորդը Volkswagen-ով հայտնվել է Դեբեդ գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ` հոկտեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության սահման-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում` Ախթալա քաղաքի կամրջի մոտ, Երևանի Օգանովի փողոցի 16 շենքի բնակիչ, 22-ամյա Աշոտ Մելիքյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 30 ՍԼ 670 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվալր ընկել Դեբեդ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Երևան Քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի 87 շենքի բնակիչ, 22-ամյա Կարեն Գևորգյանը և Վրաստանի Հանրապետության քաղաքացի, փաստացի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի 53 շենքում բնակվող 23-ամյա Սերգեյ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ա. Ղազարյանի և բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները`դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Ա. Ուլուխանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվել գետից և տեղափոխվել ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք : Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորներից Ս. Սիմոնյանը աշխատում է «Ալպեն-Գոլդ» ՍՊԸ-ում` որպես առաքիչ: [color=#EF2929] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր