211652_close_icon
views-count22598 դիտում article-date 19:45 21-08-2024

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. «Lada»-ն Ձորագետի կամրջի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին և կողաշրջված հայտնվել Դեբեդ գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետի վարչական տարածքում՝ Թուֆենկյան ընկերության հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել է երկաթե արգելապատնեշին և մի քանի մետր
բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել Դեբեդ գետում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները, տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ
Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեկյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Սիրադեղյանն ու պարեկ Ֆռունզե Սարգսյանը:

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:   

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր