211652_close_icon
views-count2341 դիտում article-date 17:52 14-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին: Ռեժիսորը նախագահին ներկայացրել է իր ֆիլմերն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել նրա վերջին՝ «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմին, ստեղծման պատմությանը, այն միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ներկայացնելուն և համաշխարհային կինոդիտող հանրությանը հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքներին: Նշվել է, որ արցախյան հակամարտության առանցքի շուրջ հյուսված ֆիլմը եվրոպական մի շարք երկրների կինոգործիչների հետ համատեղ աշխատանքի արդյունք է: Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ռեժիսորին և նրա ստեղծագործական թիմին՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել հետագա ծրագրերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր