4744 դիտում
17:43 11-05-2017
Թեհրանի «Կոմիտաս» սրահում կայացել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին
Մայիսի 9-ին, Թեհրանի «Կոմիտաս» սրահում, ՀՈՒՍԿ հաստատության նախաձեռնությամբ, կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Թեհրանահայության կողմից ֆիլմը շատ ջերմ ընդունելության արժանացավ: Ֆիլմի ցուցադրությունը հուզումնալից բազմաթիվ պահեր պարգևեց հանդիսատեսին՝ նրանց ներքաշելով հակամարտության արհավիրքն ու ողբերգությունն ապրող ֆիլմի հերոսների ներաշխարհը:
Ֆիլմի ցուցադրության սկիզբն ազդարարվեց Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանի խոսքով, ով ներկայացրեց նման ֆիլմերի նկարահանման անհրաժեշտությունն ու կարևորությունը տեղեկատվական ասպարեզում՝ ադրբեջանական կողմի հակահայկական ապատեղեկատվությանը դիմակայելու առումով: «Արվեստն իր պահանջներն է հետապնդում, և Ջիվան Ավետիսյանն այն եզակիներից է, ով առանց նահանջի առաջ է ընթանում դեպի իր նվիրական պարտքն ու ազգանվեր նպատակը: Ինչպիսի մեծ հերոսություն է նրա թիմի նախաձեռնած աշխատանքը ֆինանսական սուղ պայմաններում՝ որի նպատակն է փոքր երկրների կոնֆլիկտի մասին իրականությունը միջազգային ասպարեզ հանել և միջազգային հանրության մոտ ճանաչելի դարձնել Արցախը»,- ասաց Արամ Շահնազարյանը՝ ներկաներին կոչ անելով աջակցել ռեժիսորի հաջորդ ազգանվեր և կարևոր նախաձեռնությանը՝ նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ով, որպես խորհրդատու, անմիջական մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծմանը, որի մասին կիսվեց և հանդիսատեսի հետ։ Ժ. Աբրահամյանը ներկայացրեց թե՛ ֆիլմի համար գումարի հավաքագրման և թե՛ սցենարի զարգացման բարդ աշխատանքները՝ գոհունակություն հայտնելով ստացված արդյունքից։ «Բազմաթիվ անհաղթահարելի թվացող խոչընդոտների հաղթահարման շնորհիվ է հնարավոր եղել նկարահանել այս ֆիլմը։ Այն հնարավոր դարձավ շատերի ջանքերի, բայց հատկապես Ջիվան Ավետիսյանի անկոտրում կամքի, մեծ աշխատասիրության ու իր աշխատանքի նկատմամբ ունեցած մեծ նվիրվածության շնորհիվ»,- նշեց նա:
Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո իր երախտիքի խոսքով հանդես եկավ Ջիվան Ավետիսյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին, Հայ Դատի հանձնախմբին, Ժորժիկ Աբրահամյանին, ինչպես նաև՝ Գարո Հովհաննիսյանին, ում մեծ աշխատանքի շնորհիվ իրականացվում է արդեն իր երրորդ ֆիլմի («Ընդհատված մանկություն», «Թևանիկ» ֆիլմերից հետո) ցուցադրությունն Իրանում։ Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծման և առաջխաղացման աշխատանքներին, ներառյալ՝ ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարություններին։
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացավ Սպահանում (Ջուղա), մայիսի 10-ին, որին ներկա էին համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ։ Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ նաև Ջուղայում։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել
...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4498 դիտում
19:07 26-06-2017
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Շանհայի միջազգային փառատոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
775 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
874 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
628 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին