Բերնարդուն որակազրկվել է 1 խաղով՝ շոկոլադե մարդուկի մասին գրառման համար
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային որակազրկել է մեկ խաղով՝ թիմակից Բենջամեն Մենդիի մասին գրառման համար:
25-ամյա պորտուգալացին կատակով Մենդիին համեմատել էր շոկոլադի հետ՝ վերջինիս անվանելով շոկոլադե մարդուկ: Մենդին արձագանքել էր հումորով, սակայն օգտատերերը թվիթերում քննադատել էին Սիլվային և վերջինս ստիպված էր եղել հեռացնել գրառումը:
FA-ն գրառումը որակել էր ռասիստական և հետաքննություն նախաձեռնել: Խաղացողին սպառնում էր մինչև 6 խաղի որակազրկում:
Բացի որակազրկումից, Սիլվան, որը ընդունել է FA կանոնների խախտումը, տուգանվել է 50 հազ. ֆունտով և պետք է նար հատուկ դասընթացներ անցնի:


