211652_close_icon
views-count1822 դիտում article-date 20:35 13-11-2019

ԱՄՆ Սենատի ևս 2 անդամ աջակցություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին աջակցություն է հայտնել ևս 2 սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Բանաձևի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը: Ներկա պահին բանաձևին աջակցում է ավելի քան 20 սենատոր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ 405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, դեմ են եղել 11-ը, 3-ը՝ ձեռնպահ։

Նմանատիպ նյութեր