ՀՀ նախագահը արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Թունիսի Հանրապետությունում
ՀՀ նախագահ ԱՐմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,-ասված է հրամանագրում։