211652_close_icon

Թունիսի նախկին նախագահը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

views-count643 դիտում article-date 21:05 21-06-2025
Թունիսի դատարանը նախկին նախագահ Մոնսեֆ Մարզուկիին հեռակա կարգով դատապարտել է 22 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Թունիսի ներկայիս առաջնորդ Կաիս Սայիդի մոլի քննադատը մեղադրվում է պետական ​​անվտանգությունը խափանելու մեջ:

«Ես ասում եմ այդ դատավորներին. ձեր դատավճիռներն անվավեր են... Ձեզ շուտով կդատեն։ Ժողովրդավարությունը կվերադառնա», դատավճիռը մեկնաբանել է 79-ամյա Մարզուկին, որն աքսորի մեջ է գտնվում Փարիզում։

Մարզուկին պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2011-2014թթ.: Քաղաքական գործիչը մեղադրում է Սայիդին ավտորիտար ռեժիմ հաստատելու մեջ խորհրդարանն իշխանությունից զրկելուց հետո, տեղեկացրել է DW-ն: Պետության ղեկավարն, իր հերթին, պնդում է, որ իր գործողություններն անհրաժեշտ էին երկրում իրավիճակը կայունացնելու համար:

Խոսքը Մարզուկիի արդեն երրորդ դատավճռի մասին է:

Նմանատիպ նյութեր