211652_close_icon
views-count1356 դիտում article-date 17:28 13-11-2019

ՀՀ կառավարությունը Մադրիդյան սկզբունքների պարամետրերի պարզաբանման կարիք է տեսնում. վարչապետ

ՀՀ կառավարությունը Մադրիդյան սկզբունքները բանակցային գործընթացի հիմք ընդունել-չընդունելու համար կարևորում է սկզբունքների պարամետրերի պարզաբանումը: «[url=https://https://armenpress.am/arm/news/995079.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում: Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, հարցի լուծման ճանապարհն են: Մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, որպեսզի նախապես իմանանք, թե այդ ճանապարհով գնում ենք, թե ոչ»,-ասաց վարչապետը: Նա շեշտեց՝ պետք է պարզել, թե Մադրիդյան սկզբունքները որտեղ են տանում, հասկանալ, որ այսինչ իրավիճակն է ու գնալ առաջ: Վարչապետը նշեց՝ երբ պարզվի, որ տարբեր կողմեր տարբեր ճանապարհներով են ուզում գնալ, նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների մեջ խնդիր կա, ինչ-որ մեկն ինչ-որ մեկին խաբում է: «Իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացում և ընդհանրապես հարաբերություններում որևէ մեկին խաբել»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր