1629 դիտում
09:37 24-09-2020
Բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքների փոփոխված տարբերա՞կն է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում աճող լարվածության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշակի ակտիվություն են ցուցաբերում՝ կողմերին հորդորելով անցնել սուբստանտիվ բանակցությունների։
Փորձագետների համոզմամբ, խոսքը եղած փաստաթղթերի հիման վրա բանակցությունների մասին է, հակառակ դեպքում, ըստ նրանց, եթե օրակարգում փաստաթուղթ չլիներ, ապա կխոսվեր նոր փաստաթղթի շուրջ քննարկումների կամ բանակցությունների մասին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակի կամ անուղղակի ձևով միջնորդ երկրները վերջին ամիսներին խոսում են Մադրիդյան փաստաթղթի տարբեր փոփոխությունների մասին, ապա ենթադրելի է, որ բանակցությունների սեղանին այսօր էլ այդ փաստաթղթի որևէ տարբերակ է։
Մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք պատրաստ է Ադրբեջանը՝ բանակցություններին մասնակցել այդ փաստաթղթի շուրջ. Հայաստանն այն չի մերժել, Նիկոլ Փաշինյանը միայն խոսել է այն մասին, որ այդ փաստաթղթի որոշ դրույթներ ընկալելի չեն, և որ նա պարզաբանումների համար դիմել է միջնորդներին։
Համենայնդեպս, հասկանալով իրավիճակի լրջությունը, համանախագահները փորձում են բանակցությունները վերսկսել, իսկ թե որքանով դա կհաջողվի, դեռևս դժվար է ասել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2382 դիտում
09:13 09-09-2021
Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ. «Փաստ»
3919 դիտում
09:08 08-03-2018
Մեթյու Բրայզան խորհուրդ է տալիս ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը. «168 ժամ»
2205 դիտում
09:37 23-03-2019
Փաշինյան-Ալիև հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ․ Ալեքսանդր Ռար․ «168 ժամ»
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են