211652_close_icon
views-count1656 դիտում article-date 16:20 12-11-2019

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը: ԱԺ նախագահը մշտական հանձնաժողովների ղեկավարներին առաջարկել է մինչև աշխատանքային շաբաթվա վերջ ներկայացնել քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ առաջարկություններ: Այնուհետև անդրադարձ է կատարվել նստաշրջանում ներառված և ԱԺ հերթական նիստում ներկայացվելիք օրինագծերի հանձնաժողովային քննարկումներին և խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման պլանավորման հարցերին:

Նմանատիպ նյութեր