211652_close_icon
views-count3126 դիտում article-date 18:45 28-11-2016

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի մոտ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են խորհրդարանի 4-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքների նախագծերը, որոնց մասին համապատասխան հաղորդումներ են ներկայացրել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, ժամը՝ 11:00-ին: Համաձայն կանոնակարգի, նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Նմանատիպ նյութեր