12307 դիտում
19:09 11-11-2019
Դմիտրի Մեդվեդևի որդին հայուհու հետ է հանդիպում․ ԶԼՄ-ներ
Ռուսական Telegram-ալիքներից մեկը մանրամասներ է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու՝ Իլյայի անձնական կյանքից։
Ինչպես հաղորդում է [url=https://rusarminfo.ru/2019/11/11/syn-dmitriya-medvedeva-vstrechaetsya-s-armyankoj-smi/?fbclid=IwAR0eAfCo4lWhFZUMvwG8_D6i0i2kE7BB1n2YrG00CR5mhrr1AgsrxcENEhs]Rusarminfo[/url]-ն, Telegram-ալիքի տվյալներով՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ։
«Վարչապետի որդին իր ընտրյալին մոր՝ Սվետլանայի հետ ծանոթացրել է առնվազն մեկ տարի առաջ։ Երեքով նրանք հասարակական միջոցառումների են այցելել, այդ թվում՝ Սոչիում 2018-ին անցկացված «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- գրում է աղբյուրը։
Նշվում է, որ Յանա Գրիգորյանը հանրությանը ոչ հայտնի ընտանիքից է։ 2016-ին Յանան դիպլոմային աշխատանք է պաշտպանել «Հայոց լեզվում իրանական բառապաշարի փոխառության խնդիրը» թեմայով։ Նա նաև մասնակցել իր բուհում Հայոց գրին նվիրված օրվա հանդիսավոր տոնակատարությանը։
[img]https://st0.shamshyan.com/editor/0306110001573484343405827.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
14:20 29-04-2019
Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ
1406 դիտում
15:30 14-09-2014
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ
1938 դիտում
19:56 25-02-2016
Լուկաշենկոն դիմելով ՌԴ նախագահին` նրան շփոթել է Դմիտրի Մեդվեդևի հետ
Այս բաժնից
1228 դիտում
23:18 26-03-2024
«Լադանիվա»-ն Եվրատեսիլում ելույթ կունենա 8-րդ համարի ներքո