595 դիտում
20:58 11-11-2019
ԵՊԲՀ սովորողները Դուբայում մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին:
Մասնակիցները միջազգային կոնգրեսին հանդես են եկել պաստառային ներկայացումներով և ստացել սերտիֆիկատներ: Պաստառային ներկայացումներն ընդգրկել են խմբի կողմից ամռան ընթացքում իրականացված հետազոտական աշխատանքները, որոնց աբստրակտները Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիան կտպագրի իր ամսագրում:
ԵՊԲՀ-ն կարևորում է մասնագիտական ու շարունակական կրթության դերը և պատրաստ է խթանել սովորողների մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին, քանի որ դա ծառայում է ի նպաստ բժշկական բուհի և պետության:
Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսը, որին մասնակցել է ԵՊԲՀ 7 ներկայացուցիչ, մասնագիտական կրթության, հակաբակտերիալ թերապիայի վերաբերյալ կրթության բարձրացման հիանալի հնարավորություն է:
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
14:21 23-08-2019
«1+2» ծրագրով ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորողները զինվորական երդում տվեցին
3206 դիտում
14:57 19-05-2016
7-ամյա Արփինեի երիկամներից մեկը հեռացվել է. քիմիաթերապիայի համար նրան գումար է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
511 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
373 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
406 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը