211652_close_icon
views-count1573 դիտում article-date 14:21 23-08-2019

«1+2» ծրագրով ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորողները զինվորական երդում տվեցին

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 28 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում զինվորական երդում տվեցին: Մեկ տարի անց, ավարտելով ինտերնատուրան՝ ԵՊԲՀ շրջանավարտները կստանան իրենց դիպլոմներն ու սպայի կոչում, որից հետո հնարավորություն կունենան երկու տարի Հայոց բանակում ծառայել որպես բժիշկ: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «1+2» ծրագիրն առաջին անգամ իրականացվում է ԵՊԲՀ-ի առաջարկով: ԵՊԲՀ շրջանավարտները ծրագրի շնորհիվ հնարավորություն են ստացել ծառայության ընթացքում բժշկական գործունեություն ծավալել զորամասերում: Հիշեցնենք, որ 2017 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ 2018 թվականից Բժշկական համալսարանի շրջանավարտները կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար այլևս տարկետման իրավունք չունեն:

Նմանատիպ նյութեր