211652_close_icon
views-count3425 դիտում article-date 14:57 19-05-2016

7-ամյա Արփինեի երիկամներից մեկը հեռացվել է. քիմիաթերապիայի համար նրան գումար է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արփինե Թովմասյանը Արմավիրի մարզից է, ծնվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին: 2014 թվականի նոյեմբեր ամսից փոքրիկի մոտ նկատվել են առողջական խնդիրներ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրա երիկամներից մեկի վրա կա չարորակ գոյացություն: Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում կատարվել է վիրահատություն և երեխայի մոտ հեռացվել է նաև երիկամը: Հիվանդությունը կրկնվել է և փոքրիկը մայրիկի հետ այժմ բուժման կուրսը շարունակում է Մուրացանի անվան ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքում: Ընտանիքը սոցիալապես անաապահով է: Արփինեն պետք է անցնի 8 կուրս քիմիաթերապիա և ֆինանսական խնդիրների պատճառով ծնողները չեն կարողանում ձեռք բերել դեղորայքը, ամեն կուրսն արժե 500.000 դրամ: Նրանք դիմում են հայրենակիցների աջակցությանը: Արփինեի տատիկի՝ Բերսաբ Հակոբյանի անունով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ բացվել է ընթացիկ հաշիվ. [b]220034372230000 ՀՀ դրամ 220034375463001 ԱՄՆ դոլար SWIFT: AGCAAM22 Քարտային հաշիվ` 20034078844000 ՀՀ դրամ[/b] Արփինեի մայրիկի՝ Մարգարիտա Մկրտչյանի հեռախոսահամարներն են՝+[b]37494 028 879, +37493 208 718:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր