211652_close_icon
views-count2449 դիտում article-date 10:44 10-11-2019

Ի՞նչ անկախության մասին է խոսքը, անկախ դատավորները հիմա կամիկաձեներ են. Ալեքսանդր Ազարյան. pastinfo.am

Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/11/09/%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%A8-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B1%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80-%D4%B1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/909088]Փաստինֆո[/url]»-ն զրուցել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ։ [b]-Պարոն Ազարյան, դատաիրավական ոլորտի բարեփոխումներից սկսենք զրույցը։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ, այսօր այդ բարեփոխումների անհրաժեշտությունը կա՞։ [/b] -Իհարկե, բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց տարի ու կես է՝ խոսում են բարեփոխումներից, որտեղ բարեփոխումների նշույլ անգամ չկա։ [b]-Կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը կարճ ինչպե՞ս կբնութագրեք։ Արդյո՞ք այն ունակ է լուծելու դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները։ [/b] -Ես չեմ կարող ասել, մինչեւ այն չիրականացվի, ոչ ոք չի կարող գնահատական տալ կառավարության փաթեթին։ Ժամանակին վեթինգից էին խոսում։ Ես հասկանում եմ, որ վեթինգի գաղափարը ամեն անգամ ի հայտ է գալիս քաղաքական իշխանությունների համար դատարանների կողմից կայացված ոչ ցանկալի որոշումներից հետո, սակայն որքանո՞վ է լուրջ ընկալվում քաղաքական իշխանությունը, երբ խոսում է վեթինգից եւ չի իրականացնում վեթինգ կամ սպառնում է վեթինգ իրականացնելով։ [b]- Պարոն Ազարյան, Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն ներկայացրեց դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մեխանիզմների ներդրման վիճելի գաղափարի շուրջ։ Նշվեց կամավորության պարտադիրության մասին եւ այն մասին, որ այն չպետք է ազդի ՍԴ-ում քննվող գործերի վրա։ Ռիսկեր, այսուհանդերձ, տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր է տարբեր միջոցներով դատավորներին պարտադրվի անցնել վաղ կենսաթոշակի ։ [/b] -Գիտեք, ամեն անգամ քաղաքական ինչ-որ ներկայացուցիչ իրեն իրավունք է վերապահում ինչ-որ անհեթեթ հայտարարություններով հանդես գալ։ Որքա՞ն լուրջ մոտենանք վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ մեկ ուրիշ գաղափարին։ Ես լուրջ չեմ մոտենում, ուստի լուրջ չեմ մտածել այդ հարցի շուրջ։ [b]-Կադրային խնդրից խոսենք, այսօր Հայաստանն ունի՞ այն ռեսուրսը, որը տեսականորեն, կփոխարինի վաղ կենսաթոշակի անցած դատավորներին։ [/b] -Դուք արդեն որոշեցիք մեզ թոշակի՞ ուղարկել (ժպտում է,-խմբ)։ [b]-Փորձում եմ իշխանության տրամաբանական շղթան շարունակել։ Եթե նախագիծ են մշակել, հավանաբար, կարծում են, որ կլինեն այդ հնարավորությունից օգտվող դատավորներ ու կադրեր, որոնք կփոխարինեն նրանց։ [/b] -Գիտեք, եթե հաշվենք, թե իրավաբանական մասնագիտությամբ որքան ԲՈՒՀ ունենք, երեւի Հայաստանի չափ որեւէ երկիր չունի։ Իհարկե, կադրեր ունենք, սակայն արդյո՞ք այդ կադրերը կարող են փոխարինել վաղ թոշակի անցած դատավորներին։ Լավ ասենք՝ այո, իհարկե , կարող են փոխարինել, սակայն արդյո՞ք այդ մակարդակը կարող են ապահովել։ Այստեղ կասկածելի է։ [b]- Իշխանությունը մտադիր է դատավորներին ներկայացվող տարիքային շեմն իջեցնել՝ 28-ից դարձնելով 25 տարեկան։ Ի՞նչ կարծիք ունեք։ [/b] -Մենք ունենք փորձ, որ 27-28 տարեկան երիտասարդները զբաղեցնում են դատավորի պաշտոնը եւ շատ դրական կողմերով են իրենց դրսեւորել, սակայն, դա չի կարող վերաբերել բոլոր դատավորներին, իսկ շեմի իջեցումը, կարծում եմ, բոլորի համար պարզ է, թե ինչու է արվում ՝ որ կարողանան թոշակի ուղարկած դատավորներին փոխարինել երիտասարդ կադրերով։ Նկատի ունեմ, որ այդ երիտասարդներին ունեն։ [b]-Այսինքն, վաղ կենսաթոշակի անցնող դատավորներին յուրայիններով փոխարինելու խնդի՞ր է դրվում։ [/b] -Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ, ի վերջո, յուրայինը քաղաքական իշխանության համար ցանկալի դատավորն է՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կյանքի փորձ ունեն, ինչ ռեյտինգ ունեն։ [b]-Սա դատական իշխանության անկախության տեսանկյունից խնդրահարույց չէ՞։ [/b] -Դուք հարց եք ուղղում դատական իշխանության անկախության մասին, բայց դատական իշխանությունն արդեն տարի ու կես է , անկախ չէ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Դրանից հետո պարզ չէ՞, որ դատավորները ստիպված են լինելու կատարել քաղաքական իշխանության պատվերները, անկախ նրանից՝ դա հնչեցվել է, թե ոչ։ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իմ որոշումից հետո վարչապետը 100 հազարանոց հանրահավաք է հրավիրում, որտեղ մատ է թափ տալիս դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, բացահայտ սպառնում է, բիրտ ճնշում է գործադրվում դատավորների եւ դատարանների նկատմամբ։ Ոչ պակաս բացահայտ ճնշում է գործադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իր որոշումից հետո։ Կներեք, բառացիորեն երեկ, իմ կողմից շատ հարգված մի դատավոր ինձ հարց ուղղեց, ասաց՝ եթե հիմա այդ որոշումը կայացնելիս լինեիր, ռիսկ կանեի՞ր ազատել։ Պատկերացնո՞ւմ եք վախի մթնոլորտը դատական համակարգում։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, հիմա կամիկաձեներ են, անկախ դատավորը, որն այդ քայլին գնա, հիմա կամիկաձե կհամարվի։ [b]-Ենթադրում եմ, Ձեր որոշման մասով դիրքորոշումն անփոփո՞խ է։ [/b] -Իհարկե, բայց իմ պատասխանն այդ դատավորին երկրորդական է։ Ես ուզում եմ ասել, թե ինչ վախի մթնոլորտ է տիրում դատական համակարգում։ Ես վախի մասին եմ խոսում։ Իհարկե, իմ կայացրած որոշումը բեկանվեց Վճռաբեկ դատարանի կողմից, բայց ես այսօր էլ կարծում եմ, որ ես եմ ճիշտ որոշում կայացրել, այլ ոչ թե ինձանից հետո որոշում կայացրած դատավորները կամ դատարանները։ Այսօր էլ եմ պնդում, որ իմ որոշումն է օրինական եւ դա ժամանակի ընթացքում կապացուցվի։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/11/09/%D4%BB%D5%B6%D5%B9-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%A8-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B1%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80-%D4%B1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/909088]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր