211652_close_icon
views-count4220 դիտում article-date 17:25 19-06-2020

Մոտ մեկ տարի առաջ էի ասել՝ վեթինգի մասին հաջորդ անգամ խոսելու են Ռ. Քոչարյանին հերթական անգամ ազատ արձակելուց հետո. կարող եմ գլուխ գովել՝ Ա․ Նիկողոսյանն իմ պրակտիկանտն է եղել. Ալեքսանդր Ազարյան. Tert.am

Դատավոր Արսեն Նիկողոսյանին ճանաչում եմ մոտ 5 տարի, շատ գրագետ մարդ է, շատ լավ դատավոր, կարող եմ գլուխ գովել, որ ինքն իմ պրակտիկանտն է եղել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/19/Aleqsandr-azaryan/3322603?fbclid=IwAR3ctQuGh9U9wFSQ0JPks1Ht3kVGl0hN-AAsNnuJGy_nMduZ08gSlUBA22Y]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելուն հաջորդած՝ դատավորին ուղղված քննադատություններին ու թիրախավորմանը: «Մենք պետք է սովորենք, որ նման քննադատութուններ չլինեն, իշխանության ճյուղերը տարանջատվեն: Անկախ նրանից՝ որոշումից գո՞հ են կողմերը թե՞ ոչ, հարցերը պետք է լուծել իրավական հարթությունում»,-ասաց նա: Հարցին՝ ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումներից հետո սկսում հայտարարել, թե պետք է իրականացնել դատավորների վեթինգ, արդյոք չի ստացվո՞ւմ, որ վեթինգը քաղաքական նպատակով է կիրառվելու, Ազարյանը պատասխանեց՝ միանշանակ: «Ես մոտ մեկ տարի առաջ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ վեթինգի մասին հաջորդ անգամ խոսակցություն լինելու է Ռոբերտ Քոչարյանին հերթական անգամ ազատ արձակելուց հետո: Փաստորեն, չեմ սխալվել»,-ասաց նա: Հարցին՝ ԲԴԽ-ն պե՞տք է արձագանքի սոցցանցային հարձակումներին, Ազարյանը նշեց, թե ԲԴԽ-ն պետք է պարտադիր անդրադառնա: Նրա խոսքով ՝ դատավորներին չթիրախավորելու համար նախևառաջ դատարանների, դատավորների նկատմամբ վստահություն պետք է լինի, և հասարակության իրավագիտակցությունը պետք է բարձրացվի, որպեսզի նման խոսակցություններ չլինեն: Հարցին՝ ինքն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներ տեսնու՞մ է, որպեսզի դատավորների իմիջն ու պաշտպանվածությունը բարձրացնա, դատավորը պատասխանեց, թե ինքը ոչ մի փոփոխություն չի տեսնում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/19/Aleqsandr-azaryan/3322603?fbclid=IwAR3ctQuGh9U9wFSQ0JPks1Ht3kVGl0hN-AAsNnuJGy_nMduZ08gSlUBA22Y]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր