4763 դիտում
12:50 10-11-2019
34 մլն դոլար... Patek Philippe ֆիրմայի ժամացույցը շվեյցարական աճուրդում ճանաչվել է ամենաթանկը աշխարհում
Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված Only Watch բարեգործական աճուրդում Patek Philippe ֆիրմայիч պողպատի հիմքով ժամացույցը կրկին ճանաչվել է ամենաթանկը։ The Grandmaster Chime Reference 6300A-010 մոդելի ժամացույցի համար վճարվել է ռեկորդային՝ գրեթե 31 մլն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 34 մլն ԱՄՆ դոլար)։
Այս տիպի ժամացույցներըն արտադրվել են 2014 թվականին սահմանափակ քանակով (7 ժամացույց)։
Աճուրդում երկրորդ ամենաթանկը վաճառված ժամացույցը դարձել է Ֆրանսուա-Պոլ Ժուրնայի ստեղծած ժամացույցը. այն վաճառվել է 1.8 մլն շվեյցարական ֆրանկով։
Երրորդ տեղում հայտնվել է Audemars Piguet-ը, որի Code 11.59 by Audemars Piguet Tourbillon Openworked մոդելը ձեռք է բերվել 1 մլն ֆրանկով։
Only Watch աճուրդի տունը հիմնադրվել է 2005 թվականին և տարեկան 2 անգամ Ժնև քաղաքում կազմակերպում է աճուրդ։ Աճուրդին հրավիրվում են համաշխարհային բրենդների ներկայացուցիչներ, ժամացույցների հանրաճանաչ մասնագետներ։
Նմանատիպ նյութեր
3454 դիտում
23:43 07-11-2015
Աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ շվեյցարական ժամացույցը
23581 դիտում
23:40 25-03-2018
Դուբայում աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է Եգիպտոսի վերջին թագավորի ժամացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը