Դուբայում աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է Եգիպտոսի վերջին թագավորի ժամացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դուբայում Christie's-ի կազմակերպած աճուրդում ռեկորդային՝ 912,5 հազար դոլարով վաճառվել է Եգիպտոսի վերջին թագավոր Ֆարուքի ժամացույցը:
Patek Philippe-ի ձեռքի ժամացույցը՝ 18 կարատանոց ոսկուց և կաշվե գոտուց, թագավորի հատուկ պատվերով պատրաստվել էր 1944 թվականին:
Ժամացույցի կափարիչին փորագրված է թագը, վերևում՝ աստղ և կիսալուսին, իսկ ներքևում՝ թագավորի անվան առաջին տառը. F: Ֆարուքը Եգիպտոսի ու Սուդանի թագավորն էր 1936-1952 թվականներին:
Ընդհանուր առմամբ՝ 1518 համարով, թողարկվել է այդ մակնիշի 281 ժամացույց:
Ենթադրվում էր, որ արքայական ժամացույցը մերձավորարևելյան աճուրդի գլխավոր լոտը կդառնա: Ժամացույցի մեկնարկային գինը կազմել է 800 հազար դոլար: Գնորդը, որը աճուրդին մասնակցել է հեռախոսակապով, գերադասել է անհայտ մնալ:
Նույն աճուրդում 162,5 հազար դոլարով վաճառվել են Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի, պաշտպանության նախարարի, ինչպես նաև՝ Դուբայի էմիրաթի ղեկավարի ժամացույցները:
Աճուրդի վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է 7 մլն դոլար: