3758 դիտում
17:53 08-11-2019
«Նոր Հայաստանում» հայապահպանության սյուներից` հավատքը, մշակույթը, պատմությունը, հայ ընտանիքը դրված է վտանգի տակ
««Նոր Հայաստանում» հայապահպանության սյուներից` հավատքը, մշակույթը, պատմությունը, հայ ընտանիքը դրված է վտանգի տակ:
Որպես կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբնումից, ինքն է սահմանել իր արժեհամակարգը, նպատակները և իղձերը,որոնց ամբողջությունը հանդիսանում է ազգի գաղափարախոսություն:
Մինչդեռ կառավարող ուժը, Նիկոլի գլխավորությամբ հայտարարում է, որ իրենք բոլոր գաղափարախոսությունները մերժում են: Այս արտահայտությունը լայն հորիզոն բացեց անգաղափար, անմշակութ, անհավատք, հայադավ գործողություններ սկսվելու համար:
Հայ ժողովուրդը ձեզ մանդատ չի տվել, որպեսզի պետական միջոցների հաշվին ֆինանսավորեք ֆիլմ` այլասերվածության մասին կամ ֆեմինիստական ներկայացում : Հակառակը, Ձեզ տրված է մանդատ` շարունակել մեր ազգային իձերի իրականացման գործընթացը, ամրապնդել մեր հաղթանակները, սնուցել հոգևոր մնայուն արժեքները, կրթել սերունդներին հայկական հաղթական ոգով, զարգացնել երկիր, և միաբանության միջոցով հասնել այդ ամենին:
Պատմությունը ցույց է տվել` այն ուժը, որը չունի իզմեր, գաղափարախոսություն, այն երկար կյանք չունի։
Գեորգի Գաբրիելյանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/georgi.gabrielyan.9/posts/1164980277040723]էջ[/url]
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
16:24 06-07-2016
Սփյուռքում գործող դպրոցը համայնքի պահպանման սյուներից է. Լ. Մկրտչյան
Այս բաժնից
229 դիտում
19:58 28-03-2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
292 դիտում
19:33 28-03-2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին