211652_close_icon
views-count65318 դիտում article-date 11:55 10-06-2016

Մահվան դեպք Երևանում. հարազատները սպառնացել են բժշիկներին, որ վիրավորին ուրիշի արյուն չներարկեն` պատճառաբանելով, որ իրենց հավատքը դա թույլ չի տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 9-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Սերգեյ Հայրապետյանը Շիրակի փողոցի թիվ 68 շենքի դիմաց իր վարած BMW մակնիշի 34 PP 176 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի փողցի 72 շենքի բնակիչ, 47-ամյա Նաիրա Դավթյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով` մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում բժիշկները առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հայտնել են, որ պետք է վիրավորին նաև արյուն ներարկվի, քանի որ վրաերթից հետո նա մեծ քանակի արյուն է կորցրել, սակայն հարազատաները վիճաբանել են բժիշկների հետ, հայտնելով որ իրենց հավատքը թույլ չի տալիս ուրիշի արյուն ներարկվի վիրավորին: Գ. Շամշյանի տեղեկություններով` այդ ամենը արձանագրվել է հիվանդանոցում, իսկ բժիշկները ամեն միջոց ձեռնարկել են, որպեսզի վրաերթի ենթարկվածը չմահանա` կատարելով անհրաժեշտ բժշկական գործողություններ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ վարորդը Ս. Հայրապետյանը չի եղել: Վերջինս աշխատում է «ֆիլիշին» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր