Կալինինգրադի օդանավակայանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել. պատճառը օդանավում ծխելն է եղել
Կալինինգրադի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվա-Կալինինգրադ չվերթի մի ուղևորի, ով թռիչքի ժամանակ օդանավում էլեկտրոնային սիգարետ է ծխել։
Այդ մասին հայտնում է Sochinews.ru կայքը։
Ձերբակալվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ըստ տեղական աղբյուրի, վերջինս ապրում է Սոչիում։ Նրան տեղափոխել են հերթապահ մաս, որտեղ էլ հարուցվել է գործ վարչական իրավախախտման փաստով։